FB PixelHome | ACA

Armenian Code Academy

Ինտենսիվ դասընթացներ՝
Դարձի՛ր ամենապահանջված մասնագետը մեզ հետ:

General

Բոլոր դասընթացները

Հիմունքներ

Մասնագիտացված

Խորացված

ԲՏԱ նախարարության հետ համատեղ իրականացվող ծրագրեր

Angular

Machine Learning

Node.JS

React

Bootcamp

Frontend Bootcamp

Backend Bootcamp

QA Bootcamp

Machine Learning Bootcamp

Ուսումնական գործընթաց

Դասախոսություններ

Սեմինարներ

Խորհրդատվություն

Ավարտական Պրոյեկտ

Վկայական

Աշխատանք

3000+

50+

20+

100+

Ստանալ հատուկ խորհրդատվություն:

+374

Մասնագիտական կարծիք

Հիանալի կրթական ծրագրեր զրոյից նոր մասնագիտություն յուրացնելու համար:

Տիգրան Սարգսյան
Արսեն Բաբայան
Նարեկ Գևորգյան
«Բոլոր հոյակապ մասնագետները ինտենսիվ պարապել են, սովորել են լավագույն ուսուցիչների մոտ և իրենց ընտանիքները խանդավառորեն աջակցել են իրենց զարգացման տարիների ընթացքում (Բենջամին Բլում): »

Armenian Code Academy-ն (ACA) կրթական օջախն ու սիրտն է ներկայիս իրականության մեջ, որն ապահովում է այդ միջավայրը: ACA-ի շրջանավարտները առանցքային դիրք են զբաղեցնում Krisp-ի մեքենայական ուսուցման և R&D թիմերում: ACA-ի հետ շարունակական համագործակցությամբ մենք ակնկալում ենք ունենալ ևս մեկ տասնյակ մասնագետներ, ովքեր վաղը կփոխեն հաղորդակցական աշխարհը Krisp-ի հետ:

Հաճախորդներ և գործընկերներ:

coinstatsadobekrispintelinairwebb fontaineomrender forestnetflix

Հաճախ տրվող հարցեր

Այո, կարող եք։ Կարող եք դիմել մեր Ներածական դասընթացներին
Մասնակցության համար անհրաժեշտ է.
- Գրանցվել կայքի միջոցով (գրանցվելուց հետո ձեր էլ. հասցեին կգա նամակ, որտեղ կարող եք գտնել տեղեկություն քննության թեստի մասին)
- Հանձնել քննություն
- Կարճ հարցազրույց դասընթացավարի հետ
- Դասընթացի սկիզբ
Պատասխանների մասին կիմանաք քննությանը հաջորդող երկու, առավելագույնը երեք շաբաթների ընթացքում էլեկտրոնային փոստով։
Պատասխան չստանալու դեպքում, խնդրում ենք ստուգել Ձեր էլ.հասցեի “Spam” ենթաբաժինը:
Եթե չեք կարողացել լուծել մաթեմատիկայի խնդիրները, կարող եք մասնակցել “Մաթեմատիկայի հիմունքներ” դասընթացին, որն ավարտելուց հետո կկարողանաք դիմել ցանկացած սկսնակ կուրսի:
Դասընթացների արժեքները տարբեր են։ Յուրաքանչյուր դասընթացի պայմաններին կարող եք ծանոթանալ կայքում՝ դասընթացի առանձին էջի աջ կողմում։
Սեփական համակարգչի առկայությունը պարտադիր է։
Մենք համագործակցում ենք ոլորտում առաջատար կազմակերպություների հետ (գործընկերների ցանկը կարող եք տեսնել մեր կայքում), որոնցից շատերի հետ, ժամանակ առ ժամանակ ունենում ենք նաև Internship-եր: Մեր «Մասնագիտացում» դասընթացների ավարտին լավ արդյունքներ ցուցաբերած ուսանողներին ներկայացնում ենք նշված կազմակերպությունների և նաև այլ կազմակերպությունների, որոնք փնտրում են սկսնակ մասնագետներ: Սակայն պետք է նշենք, որ մենք երաշխիք տալ չենք կարող, ամեն ինչ կախված է լինում ուսանողի ցուցաբերած արդյունքից և վերջնական որոշումը կայացնում է կազմակերպությունը:
Երաշխավորված աշխատանք ունենալու հնարավորություն կա միայն Bootcamp-ի ավարտին, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ Bootcamp
Մենք անհատական դասեր չենք կազմակերպում: Բայց նշենք, որ խմբային դասերը չեն զիջում արդյունավետությամբ։ Ավելին, խմբային քննարկումների, թիմային նախագծերի ընթացքում ուսանողները ավելի են ամրապնդում սովորած նյութը և ձեռք բերում փորձ, որն օգնում է հեշտորեն ինտեգրվել աշխատանքային միջավայրին։
Անգլերենի իմացությունը խիստ ցանկալի է դասընթացին մասնակցելու համար։ Թեպետ դասերն անցկացվում են հայերենով, տերմինաբանությունը, տրամադրվող գրականությունը և այլ ռեսուրսները անգլերեն են։
Բացի այդ, ծրագրավորման ոլորտում անգլերենի հետ առնչությունն անխուսափելի է, ինչով պայմանավորված էլ անգլերենը կարևոր նախապայման է որպես ծրագրավորող աշխատանքի անցնելու համար:
Եթե ցանկանում եք բարելավել Ձեր անգլերենը, կարող եք դիմել «English for Tech» դասընթացին։
Կախված դասընթացից ունենում ենք առցանց, կամ հիբրիդային տարբերակով. տեսական դասերը (դասախոսությունները) անց են կացվում առցանց, իսկ գործական պարապմունքները՝ մեր լսարաններում։
Մենք հավատում ենք, որ երբեք ուշ չէ սկսել սովորել և տարիքային վերին շեմի սահմանափակումներ չունենք։
Ուղղակի նշենք, որ դասընթացները բավական ինտենսիվ են և միտված են մասնագետներ պատրաստելուն, հետևաբար դժվարամատչելի կարող են լինել միջին դպրոցի աշակերտների համար։
Իսկ առհասարակ, ունենում ենք և՛ ավագ դպրոցական, և՛ մեծահասակ ուսանողներ, ովքեր մասնակցել և հաջողությամբ ավարտել են տարբեր դասընթացներ:
Տիգրան Քերոբյան

Տիգրան Քերոբյան

Ստացեք անվճար կրթական ռեսուրսներ

+374