FB PixelAbout | ACA

Մեր պատմությունը

Armenian Code Academy-ն կրթական կենտրոն է, որը հիմնադրվել է Երևանում 2015 թվականին։ Անցած հինգ տարիների ընթացքում մենք առաջարկել ենք կրթական ծրագրեր ինչպես սկսնակ ինտուզիաստների համար, որոնք ցանկանում են մուտք գործել ծրագրավորման աշխարհ, այնպես էլ փորձառու ծրագրավորողների՝ որոնք ցանկանում են ընդլայնել իրենց մասնագիտական հորիզոնները։
Մեզ մոտ առկա կրթական ծրագրերը չեն սահմանափակվում միայն ծրագրավորման դասընթացներով, այլ ներառում են մեծ պահանջարկ ունեցող բոլոր տեխնիկական մասնագիտությունները։

ACA-ում մեր առաքելությունն է իրենց փորձին, ունակություններին և կրթական նպատակներին համապատասխան գիտելիքներ և հմտություններ փոխանցել ուսանողներին։

Մեր փորձառու դասընթացավարների և նորարար ուսուցման մեթոդների օգնությամբ ուսանողները ոչ միայն ձեռք են բերում կամ բարելավում են իրենց տեխնիկական հմտությունները, այլ նաև ծանոթանում են ոլորտին հատուկ կորպորատիվ մշակույթին՝ առաջատար ՏՏ ընկերություններում աշխատանքի անցնելու մեծ հեռանկարներով։


ACA Team


ՏՏ ընկերությունների աշխատակիցների վերապատաստման դասընթացների կազմակերպումը մեկ այլ ծառայություն է որը մենք մատուցում ենք։ Շարունակական համագործակցությունը այդ ընկերությունների հետ երաշխավորում է մեր բոլոր կրթական պրոդուկտների արդիականությունը և ոլորտի գործող չափորոշիչներին համապատասխանությունը։

2021 թ.-ից մենք նաև առաջարկում ենք Հայաստանում նոր, յուրատեսակ կրթական ծրագիր՝ ինտենսիվ Bootcamp-եր՝ հետագա երաշխավորված աշխատանքով ոլորտի ընկերություններում։

Armenian Code Academy-ում մենք հավատում ենք կրթության ուժին և կարևորությանը մարդու կյանքի, կարիերայի և հասարակության համար։

Ծանոթացե՜ք մեր թիմին

Մեզ միավորում են Հայաստանի հանդեպ սերն ու կրթության կարևորության գիտակցումը։

narek.png

Narek Aslikyan

karen.png

Karen Sharafyan

anahit.png

Anahit Sargsyan

ruzan.png

Ruzanna Hovhannisyan

anna.png

Anna Dabaghyan

armine.png

Armine Gabrielyan

vrezh.png

Vrezh Hovhannisyan

mher.png

Mher Azizbekyan

hasmik.png

Hasmik Nikoghosyan

taron.png

Taron Arakelyan

mariam.png

Mariam Mkrtchyan

Ստացեք անվճար կրթական ռեսուրսներ

+374