FB PixelMachine Learning | ACA

Machine Learning

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ են մաթեմատիկական անալիզի, գծային հանրահաշվի, հավանականությունների տեսության և ծրագրավորման հիմնարար գիտելիքներ։
Մասնակիցները խորացված կուսումնասիրեն մեքենայական ուսուցման հիմնական տեխնիկաները և կկարողանան՝
— կառուցել մեքենայական ուսուցման մոդելներ և կսովորեն կիրառել դրանք ցանկացած խնդիր լուծելիս,
— ստեղծել մեքենայական ուսուցման ծրագրեր՝ կիրառելով Python ծրագրավորման լեզու,
— վերլուծել և ձևափոխել տվյալներ Pandas-ով և Numpy-ով,
— տիրապետել supervised և unsupervised ուսուցման դասական խնդիրներին և լուծման մեթոդներին,
— աշխատել նեյրոնային ցանցերի հետ և այլն։

ml.svg

Տևողությունը

Մակարդակ

Դասընթացի տեսակը

Ժամեր

Գինը

Դարձի՛ր ինժեներ, ոչ կոդավորող

Կրթությունը հիմնված է ՏՏ ոլորտի պահանջների վրա։

Հարթել կրթական ուղին։

Խնդիրները լուծելու մտածելակերպ

/static/images/general/course-1.png

Գտնել աշխատանք

Զարգացնել հմտությունները։

Աշխատանք Ձեր պորտֆոլիոյի վրա։

Ծրագիրը ներառում է հարցազրույցի նախապատրաստման փուլեր։

/static/images/general/course-2.png
ameriakrispwebb fontaine

Փորձառու դասախոսներ

Սովորե՛ք ոլորտի լավագույն մասնագետներից

Լավ կազմված ուսումնական ծրագիր։

/static/images/general/main-companies.png
Avatar

Vahan Huroyan

Avatar

Gagik Amirkhanyan

Avatar

Mikael Arakelian

Avatar

Nairi Hakobyan

Avatar

Khoren Petrosyan

Ուսումնական գործընթաց

Դասախոսություններ

Սեմինարներ

Խորհրդատվություն

Ավարտական Պրոյեկտ

Վկայական

Աշխատանք

Ստանալ հատուկ խորհրդատվություն:

+374

Համայնք

Ուսուցման ընթացքում ադմինիստրատիվ աջակցություն։

Ուսումնարան

Հասարակություն

skater

Ծրագիր

Դասընթացը սկսվում է մաթեմատիկական մոդուլով․ ուսանողները սովորելու են գծային հանրահաշվի, մաթեմատիկական անալիզի և հավանականության տեսության տարրեր։ Մոդուլը հաջողությամբ անցնելու դեպքում նրանք կկարողանան կիրառել մաթեմատիկական գործիքներ, ինչպիսիք են գործողություններ մատրիցների հետ,ածանցում, ինտեգրում, որոնք հիմքային նշանակություն ունեն մեքենայական ուսուցման համար։

Տիգրան Քերոբյան

Տիգրան Քերոբյան

Դասընթացի
արժեքը

300,000 ՀՀ դրամ (Համաֆինանսավորումը 30-80%)

Գրանցվեք դասընթացին

+374

Հաճախ տրվող հարցեր

Այո, կարող եք։ Կարող եք դիմել մեր Ներածական դասընթացներին
Մասնակցության համար անհրաժեշտ է.
- Գրանցվել կայքի միջոցով (գրանցվելուց հետո ձեր էլ. հասցեին կգա նամակ, որտեղ կարող եք գտնել տեղեկություն քննության թեստի մասին)
- Հանձնել քննություն
- Կարճ հարցազրույց դասընթացավարի հետ
- Դասընթացի սկիզբ
Պատասխանների մասին կիմանաք քննությանը հաջորդող երկու, առավելագույնը երեք շաբաթների ընթացքում էլեկտրոնային փոստով։
Պատասխան չստանալու դեպքում, խնդրում ենք ստուգել Ձեր էլ.հասցեի “Spam” ենթաբաժինը:
Եթե չեք կարողացել լուծել մաթեմատիկայի խնդիրները, կարող եք մասնակցել “Մաթեմատիկայի հիմունքներ” դասընթացին, որն ավարտելուց հետո կկարողանաք դիմել ցանկացած սկսնակ կուրսի:
Դասընթացների արժեքները տարբեր են։ Յուրաքանչյուր դասընթացի պայմաններին կարող եք ծանոթանալ կայքում՝ դասընթացի առանձին էջի աջ կողմում։
Սեփական համակարգչի առկայությունը պարտադիր է։
Մենք համագործակցում ենք ոլորտում առաջատար կազմակերպություների հետ (գործընկերների ցանկը կարող եք տեսնել մեր կայքում), որոնցից շատերի հետ, ժամանակ առ ժամանակ ունենում ենք նաև Internship-եր: Մեր «Մասնագիտացում» դասընթացների ավարտին լավ արդյունքներ ցուցաբերած ուսանողներին ներկայացնում ենք նշված կազմակերպությունների և նաև այլ կազմակերպությունների, որոնք փնտրում են սկսնակ մասնագետներ: Սակայն պետք է նշենք, որ մենք երաշխիք տալ չենք կարող, ամեն ինչ կախված է լինում ուսանողի ցուցաբերած արդյունքից և վերջնական որոշումը կայացնում է կազմակերպությունը:
Երաշխավորված աշխատանք ունենալու հնարավորություն կա միայն Bootcamp-ի ավարտին, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ Bootcamp
Մենք անհատական դասեր չենք կազմակերպում: Բայց նշենք, որ խմբային դասերը չեն զիջում արդյունավետությամբ։ Ավելին, խմբային քննարկումների, թիմային նախագծերի ընթացքում ուսանողները ավելի են ամրապնդում սովորած նյութը և ձեռք բերում փորձ, որն օգնում է հեշտորեն ինտեգրվել աշխատանքային միջավայրին։
Անգլերենի իմացությունը խիստ ցանկալի է դասընթացին մասնակցելու համար։ Թեպետ դասերն անցկացվում են հայերենով, տերմինաբանությունը, տրամադրվող գրականությունը և այլ ռեսուրսները անգլերեն են։
Բացի այդ, ծրագրավորման ոլորտում անգլերենի հետ առնչությունն անխուսափելի է, ինչով պայմանավորված էլ անգլերենը կարևոր նախապայման է որպես ծրագրավորող աշխատանքի անցնելու համար:
Եթե ցանկանում եք բարելավել Ձեր անգլերենը, կարող եք դիմել «English for Tech» դասընթացին։
Կախված դասընթացից ունենում ենք առցանց, կամ հիբրիդային տարբերակով. տեսական դասերը (դասախոսությունները) անց են կացվում առցանց, իսկ գործական պարապմունքները՝ մեր լսարաններում։
Մենք հավատում ենք, որ երբեք ուշ չէ սկսել սովորել և տարիքային վերին շեմի սահմանափակումներ չունենք։
Ուղղակի նշենք, որ դասընթացները բավական ինտենսիվ են և միտված են մասնագետներ պատրաստելուն, հետևաբար դժվարամատչելի կարող են լինել միջին դպրոցի աշակերտների համար։
Իսկ առհասարակ, ունենում ենք և՛ ավագ դպրոցական, և՛ մեծահասակ ուսանողներ, ովքեր մասնակցել և հաջողությամբ ավարտել են տարբեր դասընթացներ: